ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները, որոնք նախատեսված էր անկացնել ուրբաթ` փետրվարի 6-ին, կարող են չկայանալ։ Այս մասին գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Ըստ լրատվամիջոցի` պատճառն ամերիկյան կողմից հանդիպման վայրը Օման տեղափոխելու խնդրանքին չհամաձայնելն է։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իրանը պահանջել է, որ այս շաբաթ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի ունենան Օմանում, այլ ոչ թե Թուրքիայում, և որ դրանք սահմանափակվեն միայն միջուկային հարցերի շուրջ երկկողմ բանակցություններով։
Axios-ը նշում է, որ ԱՄՆ-ն Իրանին ասել է, որ եթե երկիրը պատրաստ է վերադառնալ սկզբնական ձևաչափին, Վաշինգտոնը կարող է հանդիպումն անցկացնել այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում։