Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունները փակ կլինեն

Նախորդ բանակցությունները, որոնք անցկացվել են հունվարի 23-24-ը Աբու Դաբիում, նույնպես փակ են ընթացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։

«Այդ բանակցությունները փակ են են, լրատվամիջոցներին չեն կանչում»,– ասել Է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ արդյունքների վերաբերյալ ասուլիս չի նախատեսվում։
Ուկրաինական պատվիրակությունն արդեն ժամանել Է Աբու Դաբի։ Այնտեղ է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Ռուսաստանի պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը, ըստ «Flightradar24»–ի տվյալների, ԱՄԷ-ի մայրաքաղաքում վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 00:10-ի սահմաններում:
Հայտնի է ՌԴ պատվիրակության կազմը Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում