ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է X-ի (նախկինում՝ Twitter) ֆրանսիական գրասենյակում կատարված խուզարկությունները: Նա նշել է, որ Ֆրանսիան միակ երկիրն է, որտեղ սոցիալական հարթակները հետապնդվում են օգտատերերին ազատություն տալու համար:
«Ֆրանսիական ոստիկանությունն այժմ խուզարկում է X-ի փարիզյան գրասենյակը։ Ֆրանսիան աշխարհում միակ երկիրն է, որը քրեական հետապնդում է իրականացնում բոլոր սոցիալական ցանցերի նկատմամբ, որոնք որոշակի ազատություն են տալիս մարդկանց (Telegram, X, TikTok): Մի՛ խաբվեք, սա անազատ երկիր է», - գրել է Դուրովը X-ի իր էջում։
Փարիզի դատախազությունը խուզարկում է X-ի գրասենյակները Ֆրանսիայում՝ հետաքննելով արտաքին միջամտության համար հարթակի ալգորիթմների հնարավոր օգտագործումը: Գործին միացել է Եվրոպոլը։