Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածների հետևանքով Խերսոնում մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ

Գոլայա Պրիստանում հրետանային հարվածներից 1969 թվականին ծնված տղամարդ է զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով Խերսոնի մարզում մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են անօդաչուների հարձակումներից։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Մասնավորապես, նրա խոսքով, Գոլայա Պրիստանում հրետանային կրակոցներից 1969 թվականին ծնված տղամարդ է զոհվել։
«Բացի այդ, քաղաքի վրա անօդաչուից զինամթերք նետելու հետևանքով 52-ամյա կին և 64-ամյա տղամարդ է տուժել», – հայտարարել է մարզպետը։
Բացի այդ, նրա խոսքով, մեքենաների վրա անօդաչուի հարվածի հետևանքով Նովայա Զբուրևկայի և Գոլայա Պրիստանի միջև ընկած մայրուղում 1963 թվականին ծնված տղամարդ է վիրավորվել, իսկ Վելիկայա Կարդաշինկայում` 1978 թվականին ծնված տղամարդ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։