Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Խերսոնի մարզի երկու գյուղերի, գազամատակարարումը դադարեցվել է

Ուկրաինայի ԶՈւ-ն հրետանային հարված է հասցրել նաև Լյուբիմովկա գյուղին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Ուկրաինական զորքերը հարվածներ են հասցրել Խերսոնի մարզի երկու գյուղերի։ Այս մասին հայտնել է Կախովկայի մունիցիպալ շրջանի ղեկավար Պավել Ֆիլիպչուկը։
«Ուղիղ հարվածի հետևանքով Չեռնյանկայում բնակելի տուն է ավերվել։ Վնասվել են տանիքը և կրող պատերը։ Գազամատակարարումը դադարեցված է»,-գրել է Ֆիլիպչուկն իր Telegram-ալիքում։
Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերը հրետանային հարված են հասցրել Լյուբիմովկա գյուղին։
«Մի քանի արկ ընկել է ափամերձ գոտում»,-հստակեցրել է շրջանի ղեկավարը։
Ֆիլիպչուկի տվյալներով՝ գնդակոծությունների հետևանքով զոհեր չկան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։