Թեհրանից դեպի Երևան երկու չվերթ չեղարկվել է

«Զվարթնոց» միջազգային օդանավակայան. Արխիվային լուսանկար
Չվերթերի չեղարկման պատճառը չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ չեղարկվել է, տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։
Չեղարկվել են փետրվարի 3-ին նախատեսված «Fly Kish»-ի և «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան չվերթերը։
Համաձայն չվացուցակի՝ դրանք պետք է իրականացվեին այսօր ժամը 14:45-ին և 16:35-ին։ Չվերթերի չեղարկման պատճառներն անհայտ են։