ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Մոսկվան պատրաստ է սահմանափակումների բացակայության հետ կապված նոր իրողությանը սպառազինության ոլորտում՝ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» (ՌՀՍ) պայմանագրի ժամկետի լրանալուց հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Սա... նոր իրողություն է, մենք պատրաստ ենք դրան, մենք հաշվարկել ենք, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Որևէ պատճառ չենք տեսնում դրամատիզացնելու այն, ինչ տեղի է ունենում», – Ռյաբկովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի գործողության ժամկետի ավարտի հետ մեկտեղ կորչում են նախկին կոնստրուկցիայով կայունացնող տարրերը։
«Նման վոլյունտարիզմի տարրերը քաոսի եզրին ավելի ու ավելի ակնհայտ են դառնում», – նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ ԱՄՆ–ն չի արձագանքել ՌՀՍ–ի վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությանը։ Փորձագետները զգուշացրել էին, որ պայմանագրի ժամկետի ավարտն առանց նոր համաձայնագրի կնքման կարող է սպառազինությունների անվերահսկելի մրցավազքի հանգեցնել։