ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ-ը 4 ժամվա ընթացքում որսացել և ոչնչացրել է ուկրաինական 21 ԱԹՍ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Փետրվարի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից մինչև 14.00-ը, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացվել և ոչնչացվել է ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք, որից 20-ը՝ Բելգորոդի և 1-ը՝ Բրյանսկի մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։