Պուտինի հետ իմ շփումների նախապատրաստման համար իրականացվում է տեխնիկական քննարկում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատում է, որ ներկայում տեխնիկական մակարդակով քննարկումներ են ընթանում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումը նախապատրաստելու համար:
«Տեխնիկական մակարդակով քննարկումներ են ընթանում դա նախապատրաստելու համար», - ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի հետ իր շփումների հնարավորությունը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր շփման կազմակերպման վերաբերյալ հստակություն այս պահին չկա: