Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին. ի՞նչ են քննարկել

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն ասել է, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանն ընդունել է Չաուհանի գլխավորած պատվիրակությանը և նշել, որ Չաուհանի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է երկու երկրների միջև բազմադարյա պատմական ջերմ հարաբերությունների փաստը և նշել, որ այսօր էլ առկա է ակտիվ երկխոսություն տարբեր ուղղություններով։
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով։
Հիշեցնենք` Չաուհանին Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։
Հնդկաստանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում