Կասեցվել է Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Շահումյան գյուղի մանկապարտեզը
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Կասեցվել է Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզի հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Շահումյան գյուղի մանկապարտեզը
Նշվում է, որ ստուգման ընթացքում այնտեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
«Սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատերի ծեփը թափված է եղել, առաստաղներն ապահով չեն եղել և չեն պահվել նորոգ վիճակում, ունեցել են տարբեր մեծության ճաքեր, կառուցված չեն եղել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակումները և մասնիկների թափվելու հնարավորությունը»,–ասված է հայտարարության մեջ։
Շահումյան գյուղի մանկապարտեզը
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: