ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա 10 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում մարտական պատրաստության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 10 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 3–ական ԱԹՍ խփվել է Բելգորոդի և Օրյոլի շրջանների, 2–ը` Կալուգայի շրջանի և 1–ական` Կուրսկի և Ռոստովի շրջանների վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։