ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է. ԿԲ նախագահ

Այսօր հայաստանյան փոխանակման կետերում ռուսական ռուբլի հնարավոր է ձեռք բերել 4.93 դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մեր հիմնական ներմուծման շուկաներից է Ռուսաստանը, այստեղ կա ռուսական ռուբլու արժևորում և կա բարձր գնաճ, քան մեզ մոտ։ Այսինքն` ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ իրական արտահայտությամբ արժեզրկվել է»,– մանրամասնեց Գալստյանը։
Նշենք, որ այսօր հայաստանյան փոխանակման կետերում ռուսական ռուբլի հնարավոր է ձեռք բերել 4.93 դրամով, մինչդեռ 2025 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 4.82 դրամ։