Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտ ամսում կանցկացնի 2 հանդիպում. մրցակիցները հայտնի են

Երեք օրվա տարբերությամբ հայ ֆուտբոլիստները կխաղան ԱՄԷ-ի և Բելառուսի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտ ամսում կանցկացնի 2 ընկերական հանդիպում: Դրանցից մեկը կկայանա մարտի 26-ին` Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի դեմ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Խաղը տեղի կունենա Աբու Դաբիում:
Մարտի 29-ին Եղիշե Մելիքյանի սաները երկրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնեն Բելառուսի թիմի հետ: Խաղը կկայանա Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին:
Նշենք, որ փետրվարի 12-ին կորոշվեն Հայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայի որակավորման փուլում: