Երևանի «Փյունիկը» Դուբայում պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Երևանի «Փյունիկն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Դուբայում կայացած հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։ Մոսկովյան ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել Լիվայ Գարսիան (61-րդ րոպե) և Թեո Բոնգոնդան (83-րդ րոպե):
Խաղին ներկա է եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտին կանցկացնի 2 հանդիպում. մրցակիցները հայտնի են
«Փյունիկն» այսօր ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացրել՝ 1:0 հաշվով առավելության հասնելով չինական «Յուննան Յուկունի» նկատմամբ:
Նշենք, որ ԱՄԷ-ում ընթացող հավաքների շրջանակում «Փյունիկն» արդեն մի քանի հանդիպում է անցկացրել։ Առաջին խաղում թիմը ոչ-ոքի է խաղացել Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ (1:1), իսկ երկրորդում հաղթել է տեղական «Ալ-Իթիֆաքին», որի կազմում խաղում է իտալացի Մարիո Բալոտելին։