Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական հրամանագրից։
Ըստ այդ հրամանագրի` հայկական պատվիրակությունը բաղկացած է 11 մարդուց` նրանք պատգամավորներ են և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիներ.
1.
Ալեն Սիմոնյան – Ազգային ժողովի նախագահ
2.
Սիսակ Գաբրիելյան – ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
3.
Վաղարշակ Հակոբյան – ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
4.
Հասմիկ Հակոբյան – Ազգային ժողովի պատգամավոր
5.
Աշխեն Հայրապետյան – Ազգային ժողովի նախագահի խորհրդական
6.
Տիգրան Սեյրանյան – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
7.
Ալեքսանդր Մխիթարյան – ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
8.
Մովսես Հարությունյան – Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
9.
Էդուարդ Կարապետյան – ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (փետրվարի 2–7-ը)
10.
Դավիթ Հակոբյան – ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
11.
Հրայր Քալաշյան – նույն վարչության հեռուստաօպերատոր։
Հիշեցնեք, որ այցի շրջանակում նախատեսվում է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոի հետ։