Ովքե՞ր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները

Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը, կանանց ցուցակը` Էլինա Դանիելյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2026 թվականի փետրվարի 1-ի դրությամբ։
Տղամարդկանց ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Շանթ Սարգսյանը, 2-րդ տեղում Հայկ Մարտիրոսյանն է, 3-րդում` Ռոբերտ Հովհաննիսյանը։ 4-րդ տեղում Արամ Հակոբյանն է, 5-րդում` Գաբրիել Սարգսյանը, որին հաջորդում են Սամվել Տեր–Սահակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը։
Կանանց ցանկում լավագույնը Էլինա Դանիելյանն է։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցում է Մարիամ Մկրտչյանը, 3-րդը` Լիլիթ Մկրտչյանը, 4-րդը` Մարիա Գևորգյանը։ 5-րդ տեղում Սուսաննա Գաբոյանն է, որին հաջորդում են Սիրանուշ Անդրիասյանը, Անահիտ Մկրտչյանը, Աննա Խաչատրյանը, Սոնա Կրկյաշարյանը և Միլենա Գասպարյանը։
ՖԻԴԵ-ի` փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդամենը 4 գրոսմայստեր ունի