ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» (Sinners) ֆիլմը «Գրեմմիի» երկու մրցանակ է ստացել Լոս Անջելեսում կայացած «Գրեմմիի» 68-րդ մրցանակաբաշխության ժամանակ։
Ֆիլմը հաղթել է «Լավագույն օրիգինալ երաժշտությունը տեսողական ստեղծագործության համար» և «Լավագույն հավաքական սաունդթրեքը» անվանակարգերում։
Լավագույն օրիգինալ երաժշտության համար մրցանակ ստացավ շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնը, իսկ լավագույն հավաքական սաունդքրեթքի համար մրցանակը շնորհվել է ողջ ֆիլմի ընթացքում հնչած կոմպոզիցիաների հավաքածուին։
Նշենք, որ ֆիլմը դարձել է այս տարվա ամենաքննարկվող ֆիլմերից մեկը՝ համաշխարհային վարձույթում հավաքելով մոտ 368 մլն դոլար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գրեմմի–2026» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) ստացել է «Կարիերայում ձեռքբերումների համար» (Lifetime Achievement Award) մրցանակը։