Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Պրիդորոժնոյե բնակավայրը

Տերնովատոյե գյուղի ազատագրումից հետո «Արևելք» զորախմբավորման 29-րդ բանակի 36-րդ բրիգադի գրոհային ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Պրիդորոժնոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Սա ռուսական «Արևելք» զորքախմբավորման գործողությունների արդյունքն է, որը կարողացել է առաջխաղացում կատարել թշնամու պաշտպանության խորքերը։
Ավելի վաղ ՊՆ–ն զեկուցել էր Զապորոժիեի մարզում հունվարի 31-ին տեղի ունեցած առաջխաղացման մասին, այն ժամանակ ՌԴ զորքը վերահսկողություն էր հաստատել Պետրովկա գյուղի նկատմամբ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։