ԻՀՊԿ-ն անկարգությունների 85 մասնակից է ձերբակալել Իրանի հարավ-արևմուտքում

Նշվում է, որ ձերբակալվածները ոչնչացրել են պետական գույքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կառույցի աշխատակիցները երկրի հարավարևմյան Չախարմահալ և Բախտիարիա նահանգում ձերբակալել են անկարգությունների 85 մասնակցի: Այս մասին ասվում է ԻՀՊԿ տեղական բաժանմունքի հայտարարության մեջ։
«Ձերբակալվել է 85 մարդ, որոնք Չախարմահալ և Բախտիարիա նահանգում վերջին անկարգությունների ժամանակ զբաղվում էին պետական գույքի ոչնչացմամբ։ Նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են տեղի բնակչության աջակցության ու ԻՀՊԿ աշխատակիցների գործողությունների շնորհիվ», - նշվում է փաստաթղթում։
Իրանում բողոքի ակցիաները սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ձեռք են բերել քաղաքական բնույթ: Ցուցարարների թվում էին նաև 1979 թվականին գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կողմնակիցները: Իրանիազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ: