ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 31 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«22 ԱԹՍ խոցվել է Բելգորոդի մարզի, 4–ը ՝ Կրասնոդարի երկրամասի, 2–ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 1-ական ԱԹՍ՝ Աստրախանի, Բրյանսկի և Կուրսկի մարզերի տարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։