Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում

23-ամյա ֆուտբոլիստը խորվաթական «Օսիեկից» կտեղափոխվի գերմանական «Նյուրնբերգ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում, գրում է Glas Slavonije-ն։
23-ամյա ֆուտբոլիստը խորվաթական «Օսիեկից» կտեղափոխվի գերմանական «Նյուրնբերգ», որը հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում։
Ըստ աղբյուրի՝ Մկրտչյանն արդեն գտնվում է Գերմանիայում եւ բուժզննում անցնում, որից հետո նախատեսված է պայմանագրի ստորագրումը գերմանական ակումբի հետ ։
Մկրտչյանի տրանսֆերային արժեքը կկազմի 750 հազար եվրո, ինչպես նաեւ 10 տոկոս՝ ֆուտբոլիստի հետագա վաճառքից։