ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ. Օվերչուկ

Անցած տարվա նոյեմբերի վերջին Հնդկաստանն ու ԵԱՏՄ-ն անցկացրել են նման համաձայնագրի հնարավոր կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ԵԱՏՄ–ն այս տարի կկենտրոնանա թվայնացման և ԱԲ–ի օգտագործման վրա. ԵՏՀ նախագահ
Նա հիշեցրել է, որ ներկայում ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Վիետնամի, Սերբիայի, Իրանի հետ: Անցյալ տարի երեք նման համաձայնագրեր են ստորագրվել նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի հետ։
«Մեր արտադրողներին հասանելի շուկան ներկայում կազմում է մոտ 730 մլն մարդ»։ Իհարկե, մենք բանակցում ենք և ընդլայնում այդ հնարավորությունները։ Բանակցություններ են ընթանում Հնդկաստանի հետ, ծրագրվում է նաև բանակցություններ վարել Հորդանանի հետ, դիտարկում ենք աֆրիկյան մի շարք պետությունների հետ շփումները։ Գաղափարներ կան նաև Պակիստանի մասով։ Այսօր հիմնական բանակցություններն ընթանում են Հնդկաստանի հետ», - ասել է Օվերչուկը։
Անցած տարվա նոյեմբերի վերջին Հնդկաստանն ու ԵԱՏՄ-ն անցկացրել են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի հնարավոր կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ նման հնարավորության ստեղծումը կնպաստի Հնդկաստանի և Ռուսաստանի առևտրային կապերի ամրապնդմանը:
Համաձայնեցվել են երկրները, որոնց հետ ԵԱՏՄ-ն կսկսի բանակցություններ առևտրային ռեժիմի շուրջ
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: