Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բրյանսկում ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է քաղաքացիական մեքենայի, վիրավորվել է 1 անձ

Ալեքսանդր Բոգոմազը. Արխիվային լուսանկար
Մարզպետի խոսքով՝ տղամարդը բեկորային ծանր վնասվածքներ է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը FPV-դրոններով գրոհել են քաղաքացիական ավտոմեքենան Բրյանսկի մարզի Ռուդնյա-Ցատա գյուղում, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ընթացքի մեջ գտնվող քաղաքացիական ավտոմեքենային հասցված նպատակային հարվածի հետևանքով, ցավոք, բեկորային ծանր վնասվածքներ է ստացել մեկ խաղաղ բնակիչ։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ բժշկական օգնությունը»,-գրել է Բոգոմազն իր Telegram-ալիքում։
Տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ ավտոմեքենան վնասվել է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։