Անգամ ծիսական բռնության տեսարաններ. Էպշտեյնի գործի փաստաթղթերում հիշատակվում է 47 զոհ

Ջեֆրի Էպշտեյնի քրեական գործի նյութերը
Նոր ֆայլերի հրապարակումը (3,5 միլիոն էջ, այդ թվում՝ ավելի քան 2 հազար տեսանյութ և 180 հազար պատկեր) այնպիսի իրարանցում է առաջացրել, որ արդարադատության նախարարության կայքում խափանումներ են գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ջեֆրի Էպշտեյնի քրեական գործի նյութերում, որոնք հրապարակել էԱՄՆ արդարադատության նախարարությունը, կան 47 զոհերի անուններ։ Տեղեկությունը փոխանցելէ «The Wall Street Journal»-ը: Զոհերից շատերը դեռ բացահայտված չեն։ Փաստաթղթերում նշվում է ավելի քան 20 մարդու մասին, որոնք ենթադրյալ բռնաբարության պահին անչափահաս են եղել։
Երեկ անունները ստուգելիս պարզվել է, որ փաստաթղթերի հրապարակման ժամանակ դրանցից 43-ը չեն խմբագրվել։ Փաստաթղթերում ավելի քան 100 անգամ հայտնվել են մի քանի կանանց անուններ։ Ինչպես նշում է թերթը, մինչ փաստաթղթերի հրապարակումը արդարադատության նախարարությունը խնդրել է չհրապարակել զոհերի անունները, եթե նրանք կամ նրանց փաստաբանները դիմեն նման պահանջով: Սակայն շատերը գերատեսչությանը դիմել են արդեն ֆայլերի հրապարակումից հետո։ Այժմ նախարարությունը զբաղվում է անհայտ մնալ ցանկացող զոհերի անունների հեռացմամբ։
«Երբ մենք տուժողից կամ նրա փաստաբանից ստանում ենք իրենց անունը սխալ գրելու մասին հաղորդագրություն՝ անմիջապես ուղղում ենք», - ABC News-ին ասել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Տոդ Բլանշը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատահաբար մերկ լուսանկար է հրապարակել Էպշտեյնի գործից

«The New York Times»-ը գրում է, որ ֆայլերում հայտնաբերել են մոտ 40 երիտասարդի լուսանկար, որոնք, ըստ ամենայնի, հանգուցյալ միլիարդատիրոջ անձնական «հավաքածուի» մեջ էին:
Ըստ ամենայնի՝ լուսանկարների մի մասն արվել է Էպշտեյնի մասնավոր կղզում, այդ թվում՝ լողափում, իսկ մյուսները՝ ննջասենյակներում և այլ տարածքներում:
Երբ խմբագրությունը գերատեսչությանը տեղեկացրել է հայտնաբերվածի մասին,նախարարության աշխատակիցներն օպերատիվ կերպով ջնջել կամ խմբագրել են սկանդալային նյութերը։
Գործով ցուցմունքները պարունակում են ծիսական բռնության տեսարանների հիշատակումներ
Այս «խավի» ծեսերը գերազանցում են ամենավառ երևակայությունը: Խոսքն անմիջապես դագաղի միջից աղանդերի ծիսական օգտագործման մասին է, որտեղ որպես սեղան օգտագործվել է մարմինը՝ կենդանի, թե մահացած՝ մնում է միայն գուշակել։
«Զբոսանավի վրա նա (զոհը-RT) տեսել է, թե ինչպես են նորածիններին անդամահատել, հանել ներքին օրգանները, նրանցից ոմանք նաև կղանք են կերել», - ՌԻԱ Նովոստին մեջբերում է քննիչների գրագրությունը։
Այդ ցուցմունքները տված անձը հայտարարել է, թե ինչ-որ ծիսական արարողության զոհ է դարձել, որի ընթացքում, իբր, իր ոտքերը կտրել են արևելյան դաշույնով՝ չթողնելով սպիներ։

Թուրքական գործոնը

Էպշտեյնը աղջիկներին ուղարկում էր Թուրքիայի «Rixos Premium Belek» հյուրանոց՝ «մերսում սովորելու» համար։ Նրանք գալիս էին Անթալիա, և այլևս ոչ ոք նրանց չէր տեսնում։ Ո՛չ տանը, ո՛չ Թուրքիայում, ո՛չ աշխարհի որևէ այլ երկրներում։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նաև ապացույցներ է ներկայացրել (նամակագրություն)՝ «Rixos»-ի կենտրոնական գրասենյակը նամակագրություն է ունեցել Էպշտեյնի հետ: Այնտեղից Ֆեթթահ Թամինջեն է եղել՝ Անթալիայի հյուրանոցի սեփականատերը։ Նամակներին կցված են անձնագիր և ավիատոմսեր Էպշտեյնի օգնականից։ «Onedio»-ի ինսայդերները հայտնել են, որ այս սխեման կանոնավոր էրբնույթ էր կրում։
Փաստաթղթերում հիշատակվում է Սեբլա Սոյդանը՝ կազմակերպիչներից մեկը, որն աղջիկներին ուղարկում էր Անթալիա։ Նա փակել է «LinkedIn» ցանցում իր օգտահաշիվը և ջնջել ազգանունը:
Նամակագրությունը հայտնվել է թուրքական տեղեկատվական դաշտում, այն տարածել են տեղի լրագրողներն ու բլոգերները, «Rixos»-ին մեղադրում են Էպշտեյնի ցանց ուղարկված աղջիկների համար որպես «ուսումնական բազա» ծառայելու մեջ:
Զոհերից մեկը 16-ամյա Բուրակ Օղրաշն է, որը ենթադրաբար հյուրանոցում սատանիստական ծեսերի ականատես է եղել, ինչի համար էլ սպանվել է: Նրա մարմինը գտել են գիշերը դատարկ լողավազանում, հեռախոսն անհետացել է։ 2011 թվականի փորձաքննությունը հայտնաբերել է պատանու գլխին ուժեղ հարվածների հետքեր, սակայն պարզ չէ, թե ինչպես են դրանք հասցվել։ Գործն առայսօր փակված չէ։
Լրատվամիջոցներում սքրինշոթերի արտահոսքից հետո հյուրանոցն ու սեփականատերը լռում են: Բլոգերների պնդմամբ՝ հերքումներն անիմաստ են, իսկ հրապարակային արդարացումները կարող են սրել իրավիճակը։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը 3 մլն ֆայլ է հրապարակել

Հունվարի 30-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է մոտ 3 միլիոն էջ ծավալովնյութեր ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի դեմ քրեական գործից, որին դատում էին անչափահասների նկատմամբ սեռական բռնության և երեխաների սեռական շահագործման համար: Փաստաթղթերը պարունակում են Դոնալդ Թրամփի կողմից 13-ամյա աղջկան բռնաբարելու մասին մեղադրանքներ։ Միևնույն ժամանակ, գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշ փաստաթղթեր պարունակում են Թրամփի մասին կեղծ պնդումներ, որոնք փոխանցվել էին ՀԴԲ-ին 2020 թվականի ընտրություններից անմիջապես առաջ: Ինքը՝ Թրամփն արդեն հայտարարել է, որ երբեք չի այցելել Էպշտեյն կղզի և ոչ էլնույնիսկ եղել է դրան մոտ հեռավորության վրա։
Նոր «Էպշտեյնի ֆայլերը» պարունակում են նաև Ռուսաստանի հետ կապված հիշատակումներ։ Բրիտանական «Daily Mail»պարբերականը հաշվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի քան հազար հիշատակում և «Մոսկվային վերաբերող» 9,6 հազար փաստաթուղթ: Սակայն այդ հիշատակումները ոչ մի կերպ չեն վերաբերում Էպշտեյնի հետ կապին և կրում են տեխնիկական բնույթ։
ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած տվյալներում կա նաև Էպշտեյնի նամակագրությունը «դքսի» հետ, որը ենթադրաբար Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն է: Այդօրինակ հաղորդագրություններից մեկում ֆինանսիստն իր զրուցակցին առաջարկել է ծանոթացնել «գեղեցիկ» 26-ամյա ռուս կնոջ հետ։ Էպշտեյնի զոհերից մեկը՝ Վիրջինիա Ջուֆրեն, նախկինում հայտարարել էր, որ իրեն 17 տարեկանում իբր երեք անգամ «վաճառել են» արքայազն Էնդրյուին։ 2025 թվականի ապրիլին նա ինքնասպան է եղել՝ թողնելով հուշագրություններ։
Այսպես կոչված «Էպշտեյնի ֆայլերը» կազմող փաստաթղթերը, տեսանյութերը, աուդիոձայնագրությունները և լուսանկարները պահվում են ՀԴԲ էլեկտրոնային շտեմարանում: Գերատեսչությունը հավաքել է այդ նյութերը Էպշտեյնի վերաբերյալ երկու հետաքննությունների ընթացքում, որոնք տասնամյակներ շարունակ անցկացվել են Նյու Յորքում և Ֆլորիդայում:
2001-ից 2005 թվականներին նա ու ևս երեք մեղադրյալ ներգրավված էին 18 տարեկանից փոքր կանանց առևանգելու դավադրության մեջ, որի արդյունքում նրանք փողի դիմաց անառակ գործողություններ էին կատարում Ջեֆրի Էպշտեյնի վավաշոտ շահերը բավարարելու համար: Այս գործով ֆինանսիստին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել. նա պայմանավորվել է հետաքննության հետ և մարմնավաճառության կազմակերպման մեղադրանքով բանտում անցկացրել է ընդամենը 13 ամիս:
2019 թվականին ԱՄՆ-ում Էպշտեյնին մեղադրել են անչափահասներին սեռական շահագործման նպատակով վաճառելու և այդ հանցագործությունը կատարելու նպատակով դավադրության համար. նրան սպառնում էր ավելի քան 40 տարվա ազատազրկում։ Էպշտեյնը ինքնասպան է եղել Մանհեթենի բանտում 2019 թվականին։