ԱՄՆ–ի հետ լարվածության ֆոնին Իրանի բանակը զորավարժություններ կանցկացնի

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ նավատորմ է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի գործարք կնքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Իրանի բանակը ԱՄՆ–ի հետ լարվածության սրման ֆոնին փետրվարի 2-3-ը զորավարժություններ կանցկացնի Իրաքի հետ սահմանին։ Այս մասին հայտնում էTasnim-ը՝ հղում անելով Կասրե–Շիրին քաղաքի քաղաքապետին, որտեղ անցկացվելու են զորավարժությունները։
«Իսլամական Հանրապետության բանակի զորավարժությունները տեղի կունենան Կասրե-Շիրինում երկուշաբթի և երեքշաբթի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղի բնակիչները կարող են պայթյունների ձայներ լսել, ինչը կապված է լինելու զորավարժությունների անցկացման հետ։
Իրանում մեկնարկել են ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմը» ուղղվում է դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ: ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակներում։ Նա հայտարարել է, որ «հաջորդ հարձակումն ավելի վատը կլինի», և կոչ է արել «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»: