Վերին Լարսը փակվել է բեռնատարների համար

Մյուս մեքենաների համար անցակետը բաց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Վերին Լարսը փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումները մտցվել են ձնի և մերկասարույցի պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։
Մյուս մեքենաների համար անցակետը բաց է։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):