ՌԴ-ի հետ բանակցությունները հետաձգվում են. Զելենսկի

Նախօրեին Մայամիում հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչները՝ Դմիտրիևը և Ուիտկոֆը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը սպասվում է փետրվարի 1-ին: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցությունները կլինեն երկկողմ, սակայն ԱՄՆ-ն կարող է միանալ:
«Մեր բանակցային թիմը հենց նոր զեկույց ներկայացրեց։ Որոշվել են հետևյալ եռակողմ հանդիպումների ժամկետները՝ փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում: Ուկրաինան պատրաստ է առարկայական զրույցի», - գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։
Իր հերթին Reuters գործակալությունը ենթադրում է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ, որոնք նախատեսված են փետրվարի 1-ին, կարող են չկայանալ:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերումը համարել էր խաղաղ կարգավորման ողջ ծրագրի կարևոր բաղկացուցիչ մաս: