ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիայի(ՖԻԴԵ) փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 գրոսմայստեր:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանից միայն մեկ գրոսմայստեր կա` Շանթ Սարգսյանը, որը 55-րդն է: Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը (42-րդ տեղ), Մարիամ Մկրտչյանը (72-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (77-րդ տեղ): Կանանց մոտ վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 18-րդն է։