ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Եվրոպական երկրների ռազմական կցորդները պետք է հնարավորինս շուտ լքեն Իրանի տարածքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահության անդամ Ալիռեզա Սալիմին՝ երկրի խորհրդարանի կողմից Եվրամիության երկրների զինված ուժերն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու ֆոնին:
«Ահաբեկիչներին երկրում թողնելը հակասում է գործող օրենքին։ ԱԳՆ-ն դա պետք է ի կատար ածի այն արդեն այսօր»,- ասել է Սալիմին, որի խոսքը մեջբերում է SNN գործակալությունը։
Հիշեցնենք՝ այսօր Իրանի խորհրդարանը, ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը(ԻՀՊԿ, ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Եվրամիության որոշման, ԵՄ երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ: