Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են գրանցվել

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Արեգակի վրա նկատվում է խոշոր ակտիվ շրջանի ձևավորում, և եթե դրա տարածքի աճը շարունակվի, ապա օրվա ընթացքում հնարավոր են ամենաբարձր դասի X բռնկումներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Արեգակի վրա այսօր առավոտյան M դասի երեք ուժեղ բռնկումներ են եղել, հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից:
Լաբորատորիայի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով 05.05-ին տեղի է ունեցել բռնկում, որին տրվել է M1.7 միավոր, Մոսկվայի ժամանակով 06.41-ին տեղի է ունեցել M1.0-ի ավելի թույլ բռնկում, իսկ երեքից ամենաուժեղը (M1.9) տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 07.20-ին: Դրանք բոլորը գրանցված են Արեգակի 4366 համարի տարածքում։
Նախօրեին լաբորատորիայից հայտնել էին՝ Արեգակի վրա, որը մինչ այդ գրեթե հանգիստ էր, ակտիվության կտրուկ աճ է նկատվել։ Չի բացառվում, որ աստղի վրա բռնկումների ուժը կարող է հասնել ամենաբարձր X դասի։