ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի-Sputnik. Թուրքական Անթալիայում ավտոբուս է շրջվել, հաղորդվում է մեծ թվով զոհերի և վիրավորների մասին, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
«Թեքիրդաղից Անթալիա մեկնողուղևորատար ավտոբուսը, նախնական տվյալներով, առավոտյան ժամը 10:30- ի սահմաններում շրջվել է Անթալիա- Իսպարտա ավտոճանապարհին», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
TRT Haber-ի տվյալներով՝ վթարի պատճառով մարդիկ արգելափակվել են ավտոբուսում։
Դեպքի վայրում աշխատում են բժշկական բրիգադներ ու արտակարգ ծառայություններ: Միջադեպի մանրամասները և տուժածների ճշգրիտ թիվը ճշտվում են: