Ուշ քնելը մեծացնում է սրտային հիվանդությունների ռիսկը. հետազոտություն

Գիտնականները պարզել են, որ ուշ քնելու վատ ազդեցությունն ավելի մեծ է կանանց պարագայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ուշ քնող մարդկանց մոտ սրտի կամ ուղեղի կաթվածի հավանականությունը 16 տոկոսով բարձր է։ Այս մասին գրում է naked-science.ru–ն։
Հետազոտությունն անցկացրել են Հարվարդի բժշկական դպրոցի և Բրիգհեմի կանանց հիվանդանոցի գիտնականները։ Նրանք վերլուծել են միջին տարիքի և տարեց ավելի քան 300 000 մարդկանց տվյալները։ Մասնակիցների 8%-ն իրեն համարել է «բու», 24%-ը` «արտույտ»։

Շուրջ 14 տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ ուշ քնողները 79%-ով հաճախ են բախվել սրտանոթային հիվանդությունների, և նրանց դեպքում սրտի կամ ուղեղի կաթվածի ռիսկը 16%-ով բարձր է մյուսների համեմատ։ Միաժամանակ պարզվել է, որ նման ապրելակերպի վատ ազդեցությունն ավելի մեծ է կանանց պարագայում։

Հետազոտության համաձայն` «արտույտների» մոտ, ընդհակառակը, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մյուսների համեմատ 5 տոկոսով ցածր է։
Ուշ քնողների խնդիրների մի մասը հետազոտողները բացատրել են վատ սովորություններով, օրինակ՝ ծխելով։ Գիշերային կենսակերպն ազդում է նաև նյութափոխանակության վրա։ Առավոտյան, երբ օրգանիզմը դեռ «չի արթնացել», ուժ քնողներն ավելի դժվարությամբ են մարսում բարձր կալորիականությամբ նախաճաշը, և ուշ երեկոյան նրանք ավելի հաճախ են վնասակար սնունդ ուտում, ինչը բացասաբար է ազդում շաքարի և խոլեստերինի մակարդակի վրա։
Հետազոտողները շեշտել են, որ գիշերային ապրելակերպը դատավճիռ չէ, բայց գիշեային կենսակերպի սիրահարների համար չափազանց կարևոր է առողջ ապրելակերպի պահպանումը:
Հայաստանում Նիպահ վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկը ցածր է. ինչպես խուսափել վարակից