ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Պետրովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն առաջխաղացում են ունեցել դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Զապորոժիեի մարզի Պետրովկա բնակավայրը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հավելել է, որ «Արևելք» զորախմբավորման պատասխանատվության գոտում Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում մինչև 375 զինծառայող են կորցրել:
Նովոյե Պոլե, Ռիզդվյանկա, Կոպանի, Գորկոյե և Կոմսոմոլսկոյե բնակավայրերի շրջաններում ջախջախվել են Ուկրաինայի զինված ուժերի 3 մեքենայացված բրիգադների, 2 գրոհային գնդերի և ծովային հետևակի բրիգադի կազմավորումները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։