ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Սպիտակում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան: Տեղեկությունը հայտնում է Սպիտակի բուժկենտրոնը:
«Գեղեցկուհի Մարիամը ծնվել է 4100 գրամ քաշով ու 51 սմ հասակով: Թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկը իրենց լավ են զգում»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ ընտանիքը ԼՂ-ից տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 2020թ-ին: