ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ոսկու բորսայական գները ռեկորդային նոր առավելագույն ցուցանիշի հասնելուց հետո նվազել են 9,8%–ով։
Երեկ բորսաներում ապրիլյան ֆյուչերսները նախ հասել էին 5626,8 դոլարի (մեկ ունցիայի դիմաց), ինչը պատմական ռեկորդ էր դարձել, իսկ հետո նվազել էին մինչև 5126 դոլար:
Այսօր գների անկումը շարունակվել է: Չիկագոյի ապրանքային բորսայում թանկարժեք մետաղի գինը երեկվա համեմատ նվազել է 7,39%–ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 4959,56 դոլարի:
Հիշեցնենք` վեց ամիս շարունակ ոսկին անընդմեջ թանկանում է` պատմական նոր ռեկորդներ գրանցելով։