«Ուրարտուն» պարտվել է Ուզբեկստանի հավաքականին

«Ուրարտուն» . Արխիվային լուսանկար
Հանդիպումն անցել է ընկերական խաղերի համար ոչ սովորական ձևաչափով՝ թիմերը խաղացել են 35-րոպեանոց 3 խաղակես։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» ստուգողական հանդիպումն է անցկացրել Ուզբեկստանի հավաքականի հետ և պարտություն կրել։ Դռնփակ անցկացված խաղում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը պարտություն է կրել 2։4 հաշվով։
Հանդիպումն անցել է ընկերական խաղերի համար ոչ սովորական ձևաչափով՝ թիմերը խաղացել են 35-րոպեանոց 3 խաղակես։
Հիշեցնենք, որ «Ուրարտուի» ուսումնամարզական հավաքը ԱՄԷ-ում կշարունակվի մինչև փետրվարի 13-ը։ Առաջիկայում Ռոբերտ Արզումանյանի թիմը նախատեսում է ստուգողական խաղեր անցկացնել նաև չինական «Ցինդաոյի» և «Չժեցյանի», Ղազախստանը ներկայացնող «Ելիմայի» և «Յունայթեդ Սպորտի» հետ։
Նշենք, որ 2025 թվականին Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Թիմը գլխավորում է իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կանավարոն։