ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Մոսկվան պաշտոնական Բեռլինից պահանջում է անհապաղ հյուպատոսական հասանելիություն տրամադրել ձերբակալված ՌԴ քաղաքացի Սուրեն Ավաջյանին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավաջյանը ձերբակալվել էր Գերմանիայում այս տարվա հունվարի 21-ին։ Ձերբակալության պատճառը Դոնբաս մարդասիրական բեռների և այլ ապրանքների, այդ թվում՝ հագուստի, դեղորայքի մատակարարումն է։
Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ռուսաստանցուն մեղադրում են «արտասահմանյան ահաբեկչական միավորումներին» աջակցելու համար, որոնց շարքին Գերմանիան դասել է ԴԺՀ-ին եւ ԼԺՀ-ին: Մոսկվան նման մեկնաբանությունն անընդունելի և իրավաբանորեն առոչինչ է համարում։
Զախարովան նշել է, որ պաշտոնական Բեռլին են ուղարկել են նոտաներ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, թե ով և ինչ հիմքով է նման որոշում կայացրել։
ՌԴ իշխանությունները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում։