ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությանն արձագանքել է Մոսկվա հրավիրելով։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպումը խնդրել է Զելենսկին, և հենց Զելենսկին է, ըստ էության, նախաձեռնում հանդիպումը։ Նախագահ Պուտինն ի պատասխան ասել է, որ, այո՛, մենք պատրաստ ենք, բայց միայն Մոսկվայում։ Շատ կարևոր է հիշել սա», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել Զելենսկու հայտարարությանը։
Զելենսկին այսօր հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել Կիևում և ՌԴ առաջնորդին հրավիրել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է` Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե պատրաստ է երկխոսության։ Ուշակովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Պուտին–Զելենսկի շփումներից, բայց դրանք պետք է լավ նախապատրաստված լինեն։