ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. «Azimuth» ավիաընկերության կողմից իրականացվող Կրասնոդարից Երևան չվերթը չեղարկվել է։ Այս մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։
Ավիաընկերության օդանավը պետք է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեր Երևանի ժամանակով ժամը 13:45-ին: Չեղարկման պատճառների մասին չի հաղորդվում:
Միևնույն ժամանակ, Երևան ուշացումով կժամանեն Դուբայից երկու չվերթ («Fly Dubai» և «Emirates» ավիաընկերություններ)։