ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման անդամին հարված հասցնելու մասին:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել «Հզբոլլահի» ահաբեկչին Լիբանանի հարավում՝ Սադիքինի շրջանում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Վերջին շաբաթներին ՑԱԽԱԼ-ը գրեթե ամեն օր հայտնում է Լիբանանի հարավում թիրախներին հարվածների մասին՝ շիական դիմադրությանը մեղադրելով այն բանի համար, որ նրանք խախտում են հրադադարի պայմանավորվածությունները և գործունեություն են ծավալում այն շրջաններում, որտեղ զինված խմբավորումների ներկայությունն արգելված է ՄԱԿ-ի բանաձևերով: