ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Ազատ առևտրի գոտիների ստեղծման շուրջ ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսի Զիմբաբվեի, Հորդանանի, Պակիստանի և ՀԱՀ-ի հետ։ Մոսկվայում կայացած ԵՏՀ Խորհրդի նիստի արդյունքներով այս մասին հայտնել է Բելառուսի փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը։
«Այսօր մենք հաստատել ենք երկրների շրջանակը, որոնց հետ ԵԱՏՄ-ն բանակցություններ է սկսում արտոնյալ առևտրային ռեժիմի, ազատ առևտրի գոտիների ստեղծման շուրջ։ Մենք հաստատել ենք առաջնահերթ երկրները, որոնց հետ կսկսենք բանակցություններ վարել՝ Զիմբաբվեն, Հորդանանը, Պակիստանը և ՀԱՀ-ը», - Պետկևիչի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: