ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ԵԱՏՄ հետագա ինտեգրումը, առանց արդյունաբերական և ագրոարդյունաբերական կոոպերացիայի ընդլայնման, անհնար է։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ խորհրդի նախագահ, Ղազախստանի փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը:
«Մենք պայմանավորվել ենք արդյունաբերական կոոպերացիայի և ագրոարդյունաբերական հատվածի կոոպերացիայի զարգացման սկզբունքների ու մոտեցումների ընդլայնման շուրջ»,-ասել է նա ԵՏՀ խորհրդի այս տարվա առաջին նիստից հետո:
Այսօրվա դրությամբ արդյունաբերական կոոպերացիայի ընդամենը հինգ համատեղ նախագիծ գոյություն ունի:
«Դա իսկապես շատ քիչ է»,-հավելել է Ժումանգարինը:
Նրա խոսքով՝ ներկայում հսկայական աշխատանք է ընթանում հենց այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: