ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Ուկրաինային, մենք մեծ առաջընթաց ունենք»,- ասել է Թրամփն իր վարչակազմի նիստի ժամանակ։
ԱՄՆ նախագահը նշել է, որ անձամբ է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով հարվածներ չհասցնել Կիևին և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների։
«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթվա ընթացքում՝այս արտակարգ ցրտերի պայմաններում, չհրետակոծել Կիևը և մյուս քաղաքները... Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել Կիևի և այլ քաղաքների ուղղությամբ կրակոցները։ Եվ նա համաձայնել է անել դա։ Եվ պետք է ձեզ ասեմ՝ դա շատ հաճելի էր»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում։