ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել այս տարվա 38 մարմին 1000-ի դիմաց առաջին փոխանակումը։ Այս մասին, RT –ի փոխանցմամբ, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը, որը ներկայացնում է հատուկ ռազմական գործողության գծով խորհրդարանական խումբը։
Վերջին անգամ Ռուսաստանը Ստամբուլի պայմանավորվածությունների շրջանակում համաձայն Ուկրաինային էր հանձնել 1003 զոհված զինծառայողների մարմին դեկտեմբերի 19-ին։ Դրա դիմաց Ռուսաստանը ստացել էր 26 զոհված ռուսաստանցի զինվորների մարմին։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ստամբուլի բանակցություններից հետո Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 11000 զինվորների մարմին։ Դրա դիմաց ռուսական կողմը ստացել է զոհված իր զինվորների 201 մարմին։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր երկիր իր տարածք է վերադարձրել մոտ 2500 գերի։