ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Բելայա Բերյոզա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումներն ակտիվ գործողություններով վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բելայա Բերյոզա բնակավայրի նկատմամբ», - նշվում գերատեսչության ամփոփագրում:
Բելայա Բերյոզա բնակավայրը գտնվում է Ռուսաստանի Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանին սահմանակից հատվածում։
2022 թվականին Ռուսաստանի կողմից սկսված ռազմական հատուկ գործողությունը պայմանավորված էր մի շարք աշխարհաքաղաքական և ռազմավարական գործոններով, այդ թվում՝ ռուսալեզու բնակչության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Գործողության մեկնարկից ի վեր ՌԴ զինված ուժերը կենտրոնացրել են ջանքերը մի շարք առանցքային նպատակների իրականացման, այդ թվում՝ ուկրաինական կազմավորումների ապառազմականացնման և հարևան պետությունից սպառնալիքների կանխման վրա: