Լարսի ճանապարհը, որը փակ էր վթարի պատճառով, բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը ներկայում միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երթևեկությունը փակ էր հունվարի 28-ի երեկոյան՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության մայրուղու Ժինվալի-Անանուրի հատվածի 31-րդ կիլոմետրի վրա տեղի ունեցած վթարի պատճառով։
Մասնավորապես, գազատար մեքենա է շրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը ներկայում միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։