Լարս տանող ճանապարհը վթարի պատճառով փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Երթևեկությունը կվերականգնվի մի քանի ժամվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան տանող ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ պատճառը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Ժինվալի-Անանուրի հատվածում տեղի ունեցած վթարն է։
«Մայրուղու 31-րդ կիլոմետրը (Ժինվալի-Անանուրի) ժամանակավորապես փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար», - ասվում է հայտարարության մեջ։
Թբիլիսիից դեպի Լարս երթևեկությունն իրականացվում է հետևյալ երթուղով՝ Թբիլիսի-Մցխեթա-Ժինվալի-Անանուրի-Գուդաուրի-Կոբի-Վերին Լարս։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը ներկայում միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։
Ինչո՞ւ է հեղուկ գազը կրկին թանկացել Հայաստանում. պարզաբանում է տնտեսագետը