ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Իրանը բոլոր հնարավորություններն ունի ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«ԱՄՆ–ն նրանց (Իրանին խմբ.) տալիս է համաձայնագիր կնքելու բոլոր հնարավորությունները։ Նրանք չպետք է ձգտեն միջուկային ներուժի», – ասել է Հեգսեթը Սպիտակ տանը։
Միաժամանակ CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև գլխավոր տարաձայնությունը դարձել է Վաշինգտոնի պահանջը՝ սահմանափակել իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը: Աղբյուրների տվյալներով՝ Իրանը հրաժարվել է կատարել ԱՄՆ-ի պահանջը և հայտարարել է, որ քննարկելու է միայն իր միջուկային ծրագիրը:
Հրապարակման համաձայն՝ Իրանի բալիստիկ հրթիռներն ամենից շատ անհանգստացրել են Իսրայելին, որը 2025 թվականի հունիսին Իրանի հետ հակամարտության սրման ժամանակ իր հակահրթիռային պաշտպանության միջոցների զգալի մասը ծախսել է իրանական հրթիռները որսալու վրա: