Իրանական բեռնանավը Մախաչկալայի նավահանգստի մոտ հայտնվել է ծանծաղուտում

Դեպքի վայր են ուղարկվել քարշակներ։ Անձնակազմին և նավին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Իրանական «Կասպիան Շիվա» բեռնանավը Մախաչկալայի նավահանգստի մոտ հայտնվել է ծանծաղուտում։ Այս մասին հայտնում է «Զվեզդա» տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
«Մախաչկալայի նավահանգստի մոտ իրանական բեռնանավը վնասվածք է ստացել և ընկել ծանծաղուտ։ Ջուրը մտնում է «Կասպիան Շիվա» բեռնանավի շարժիչային հատված և նավամբար։ Նավում անձնակազմի 10 անդամ կա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել քարշակներ։
Ըստ աղբյուրի՝ իրավիճակը վերահսկելի է։
Միջերկրական ծովում ռուսական բեռնանավ է խորտակվել. անձնակազմի մեծ մասը փրկվել է